00:00:00

Մենք պետք է պատժենք ոչ թե մուրճով, այդ մեթոդները շատ լավ գիտենք, այլ պատժենք քվեարկությամբ, մենք կապիկություններ չենք անում. Ռոբերտ Քոչարյան

00:07, 14 հունիս 2021 Հասարակություն

Ինձ հարցնում են, բա պլան Բ չունե՞ք, ասում եմ՝ ոչ, պլան Բ-ն աշխատանքն է հունիսի 21-ից սկսած: Այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը իջևանցիների հետ հանդիպման ժամանակ: Ռոբերտ Քոչարյանը յուրահատուկ համարեց այս ընտրությունները և նկատեց, որ այս իշխանությունը ոչինչ չի խոսում այն ժամանկահատվածի մասին, որի համար պատասխանատու է: Նա նաև այս վիճակը ունիկալ համարեց: «Ամենից սարսափելին՝ նամուս, թասիբ ունեցող իշխանության համար այն է, որ մարդիկ կանգնեն ասեն բա էս ես խոստացել ու չես արել: Իշխանության ամբողջ իմաստը ծառայելն է ժողովրդին և պատասխանատվություն կրելը, առաջինը՝ դրա համար մենք այս իշխանությանը պետք է պատժենք ու պատժենք ոչ թե մուրճով, այդ մեթոդները շատ լավ գիտենք, այլ պատժենք քվեարկությամբ»,-ասաց նա և նշեց, որ գալիս են այս ամենը վերացնելու համար, պատասխանատու իշխանություն ձևավորելու համար, հանգստություն հաղորդելու համար: «Մենք մուրճով, չգիտեմ ինչով բաներ չենք անում: Մենք կապիկություններ չենք անում»,-ասաց նա: ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ իրենք այն ուժն են, որը կարող է առկա խնդիրները լուծել, և հատկապես ինքը ունի այդ փորձառությունը և ևս մեկ անգամ կայացրել է այդ որոշումը: «Ես որևէ որոշում կիսատ-պռատ չեմ թողնում: Ես այն մարդն եմ, որը Ղարաբաղի հատվածը հայկական բանակի ջոկատներից  շատ արագ երկու ամսում ձևավորեց կանոնավոր բանակ, իսկ այս իշխանությունը արեց ճիշտ հակառակը՝ կանոնավոր բանակից հետ գնաց դեպի 91, 92 թվի սկիզբ, և դա մեր պարտության հիմնական պատճառներից մեկն է»,-ասաց նա: Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ պետական ապարատը չի աշխատում, կառավարման ճգնաժամ է: «Մարդու մասին մտածելու ներվը հանված է»,-ասաց նա և նշեց, որ գները աճում են, սակայն մարդկանց աշխատավարձը մնում է նույնը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր