Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Բրյուսել, որտեղ կմասնակցի հունիսի 13-14-ին կայանալիք Հյուսիսատլանտյան Դաշինքի (ՆԱՏՕ) գագաթնաժողովին, գրում է azerbaycan24.com-ը։
Նշվում է՝ հանդիպման ընթացքում կքննարկվի Դաշինքի հետագա զարգացումը, ինչպես նաև Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության ավարտը: Միաժամանակ նախատեսվում են Թուրքիայի ղեկավարի երկկողմ հանդիպումներ մի շարք դաշնակից երկրների առաջնորդների հետ:
Բելգիա կատարած այցից հետո Էրդողանը հունիսի 15-16-ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Այցի շրջանակում գրավյալ Շուշի քաղաքում տեղի կունենան երկկողմ հանդիպումներ, որտեղ կքննարկվեն թուրք-ադրբեջանական հարաբերությունների բոլոր ասպեկտները և դրանց հետագա խորացումը:
Այցի ընթացքում Թուրքիայի ղեկավարը ելույթ կունենա նաև Ադրբեջանի խորհրդարանում: