Իշխանության բարձր օղակներում իրենց վերաբերմունքով մեր զոհված զինծառայողների հանդեպ մեսիջ են տալիս, որ այս հարցը գործող իշխանություններին հետաքրքիր չէ: Այդ մասին Armnews-ի եթերում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Նա նշել է, որ ներքին օղակները հասկանում են, որ իրենց ոչ ոք չի պատժելու նման վերաբերմունքի համար: