00:00:00

Նիկոլը պատրաստվում է քաղաքացիական բախումների

22:29, 12 հունիս 2021 Քաղաքականություն

Հունիսի 4-ին ՀՀ քաղաքացիներ Արմեն Խոջոյանի և Վահագն Հովակիմյանի («Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) կողմից քաղաքապետարանին ներկայացվել է իրազեկում՝ հունիսի 21-ից 24-ը ժ.10.00-22.00-ն, Հանրապետության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ։
Հովակիմյանի իրազեկման համաձայն՝ հավաքն անցկացվելու է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների հանրային ամփոփման համար։ Նշվում է, որ հանրահավաքին մասնակցելու է 200 000 մարդ, օգտագործվելու են պաստառներ, բարձրախոսներ, նախատեսվում է ունենալ 100 կարգադրիչներ։
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 09.06.2021 թվականի որոշմամբ ի գիտություն են ընդունվել միայն Հանրապետության հրապարակում անցկացվելիք հավաքները։
Այսպիսով, «բրոնյա» անելով Հանրապետության հրապարակը, Նիկոլը նախապատրաստում է նոր մարտի 1։
Քարոզարշավի 6-րդ օրն արդեն ակնհայտ է, որ Նիկոլն որեւէ լեգիտիմ տարբերակ չունի վերընտրվելու, ուստի իր ագրեսիվ փոքրամասնությանը սնելով բռնության եւ ատելության դոզայով, կոչ անելով ընտրության օրը ընտրատեղամասերում հաշվեհարդարների, Նիկոլը հունիսի 21-ին նախապատրաստում է երկրորդ մարտի 1:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր