00:00:00

Հայաստանն ու Ռուսաստանը կապված են ռազմավարական գործընկերության ամուր հարաբերություններով. ՀՀ նախագահը՝ Միշուստինին

16:59, 12 հունիս 2021 Հասարակություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին: Նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են դարավոր բարեկամության, դաշնակցային և ռազմավարական գործընկերության ամուր հարաբերություններով: «Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության՝ ապագային միտված համագործակցության հետևողական ընդլայնումը տնտեսական, մշակութային, հումանիտար, գիտական և այլ ոլորտներում կդառնա տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման երաշխիք»,- մասնավորապես ասված է Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում: Նախագահ Սարգսյանը Միխայիլ Միշուստինին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր