00:00:00

Հեղափոխական կառավարության նոր «ձեռքբերումը»՝ թրաֆիկինգի դեմ պայքարում Հայաստանը հայտնվել է 2-րդ խմբի հսկողական ցուցակում

00:59, 12 հունիս 2021 Հասարակություն

Թրաֆիկինգի դեմ պայքարի ոլորտն ինքզինքը «հեղափոխական» հորջորջող կառավարության ամբողջովին տապալած բնագավառներից է։ Եթե 2013թ-ից սկսած՝ 5 տարի շարունակ այս ոլորտում կազմակերպված պայքարի արդյունքում Հայաստանն ԱՄՆ պետքարտուղարության կողմից ԱՄՆ-ի կոնգրեսին ուղարկվող ամենամյա զեկույցի համաձայն՝ դասվում էր խիստ պատվաբեր՝ 1-ին խումբ փոքրաթիվ երկրների շարքը, ապա 2018 թվականին ՀՀ-ն այս համատեքստում նահանջ արձանագրեց՝ 1-ին խմբից իջնելով 2 -րդ խումբ։ Իսկ 2020 թվականի արդյունքներով Հայաստանը հայտնվեց է՛լ ավելի վատթար դիրքում՝ տեղ զբաղեցնելով 2-րդ խմբի հսկողական ցուցակում։ Այսօրինակ գահվիժման հիմքում, ըստ ամենայնի, ընկած են թավշյա կառավարության առաջնահերթությունները, մասնավորաբար, այն, որ վերջինս ավելի շատ ուշադրություն է դարձնում մարմնավաճառության ու թմրամոլության լեգալացման հարցերին, քան թե՝ դրանց դեմ պայքարին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր