00:00:00

ՀՀ վարչապետը ինչպես պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ, այնպես էլ պատերազմից հետո իրավիճակին չի տիրապետում. Սեյրան Օհանյան

16:51, 11 հունիս 2021 Հասարակություն

«Մի քիչ գրագիտություն ունեցող, պետական ու ռազմական կառավարման համակարգը պատկերացնող ու բանականություն ունեցող անձնավորությունը պետք է հասկանա՝այն մարդիկ, որոնք որ ո՛չ պետական, ո՛չ ռազմական պաշտոնում չեն, նրանցից որեւէ մեկը չի կարող որեւիցե դերակատարություն ունենալ պետական գործունեության մեջ, միայն ու միայն իշխանությունները կարող են ինչ որ հարց լուծել, որոշումներ ընդունել ու իրականացնել: Նման արտահայտություն անող անձնավորությունն իրականում չի հասկանում՝ ինչ է նշանակում պետություն, ինչ է նշանակում կառավարում»,-Պն նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսպես մեկնաբանեց իր հասցեին ուղղված վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե խորը կասկածներ կան, որ Շուշին հանձնել են, ասել էր. « Բա գրոհող էիք, գնայիք Շուշին պաշտպանեիք, ա՛յ գրոհողներ: Այսօր էն մեկն եկել, ասում է՝ ես կասկածներ ունեմ, որ Շուշին դիտավորյալ հանձնվել է: Բա իհարկե դիտավորյալ հանձնվել է, որ դուք Շուշին փոխանակ պաշտպանեիք, Հանրապետության հրապարակի կառավարության շենքն էիք պաշարել: Բա ինչի՞ էիք սպասում, սպասում էիք, որ Շուշին ընկնի՞: Շուշիում եղած ու Շուշին թողած մարդկանցից երկուսը ձեր թիմերում են, կանչեք նրանց, հարցրեք՝ ո՞վ է հանձնել Շուշին, ինչի է հանձնել: Սեյրան Օհանյանը եղել է այնտեղի պատասխանատուներից մեկը: Հիմա նախկին ԳՇ պետը իրենց թիմում է, թող կանգնի ասի՝ ո՞վ է հրաման տվել, կանգնի ասի՝ ասել եմ Շուշին հանձնի: Այսինքն, ես հրաման եմ տվել, ինքն էլ կատարե՞լ է»: Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ Շուշիի օպերացիան ու մնացած բոլոր իօերացիաները ղեկավարել են իշխանությունները. «Սեյրան Օհանյանը իշխանության մեջ կա՞ կամ 2020-ին իշխանության մեջ եղե՞լ է, եթե ինքը գտնի ինչ որ մի տեղ ու ցույց տա, որ ես ինչ որ մարտական կարգադրությամբ դերակատարություն եմ ունեցել, կասեմ՝ ինքը ճիշտ է: Իրականում ՀՀ վարչապետը ինչպես պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ, այնպես էլ պատերազմից հետո իրավիճակին չի տիրապետում: ՊԲ հրամանատարությունն է ղեկավարել Շուշիի ու մյուս բոլոր օպերացիաները եւ գերագույն գլխավոր հրամանատարը, իր ասածն անհեթեթություն է: Ես երբեւէ չեմ խոսել՝ Շուշին հանձնել են եւ այսօր էլ չեմ կարող նման բան ասել, դա միայն կարող է ասել այսօրվա առազմական ղեկավարությունն ու այն ղեկավարությունը, որը ղեկավարել է Շուշիի օպերացիան »: Սեյրան Օհանյանը նաեւ ասաց, որ կան պահեր, րբ ինքը կիսում է Ռոբերտ Քոչարյանի կասկածները, թե Շուշին հանձնել են, բայց դրա բացահայտման համար անաչառ քննություն է հարկավոր, ինն այս իշխանությունների օրոք չի լինի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր