00:00:00

Նույնիսկ ընտանիքներում են կիսվել, բարեկամներն իրար հետ չեն խոսում. Չի կարելի ներքաղաքական լարվածությունն այս աստիճանի հասցնել. Քոչարյան

16:31, 11 հունիս 2021 Հասարակություն

Ես հետ գալու որևէ ցանկություն չեմ ունեցել, որովհետև այս վիճակում երկրի ղեկը ստանձնելը չափազանց մեծ պարտավորություն է։ Ինձ համար երկու անգամ նման իրավիճակներից պատվով դուրս գալը նշանակում է ռիսկի տակ դնել իմ համբավը։ Եղվարդում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ «Երրորդ անգամ մտնում ենք սրա տակ, ուրեմն պետք է ևս մեկ անգամ պատվով դուրս գանք։ Ինձ համար սա լինել-չլինելու հարց է լինելու։ Այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որ նույնիսկ ընտանիքներում են կիսվել։ Բարեկամներն իրար հետ չեն խոսում։ Չի կարելի ներքաղաքական լարվածությունն այդ աստիճանի հասցնել։ Մենք գալիս ենք հանգստություն բերելու համար։ Մենք լաչառ չենք, գոռգոռալ չենք սիրում, բայց մենք 24 ժամ աշխատելու ընդունակություն ունենք։ Մի վատ բնավորություն ունենք, ուրիշներին էլ ենք աշխատացնում։ Հիմա ով չի ուզում աշխատանքով երկիրն առաջ տանի, հաստատ մեզ ձայն չի տա»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր