00:00:00

Պահանջում ենք վերանայել նախկինների համար նոր ուժերի նկատմամբ բարենպաստ վիճակ ապահովող անարդար մոտեցումները. ԱԺԲ

18:44, 09 հունիս 2021 Քաղաքականություն

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդն ամբողջությամբ համակարծիք է Հանրային Հեռուստատեսության և Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի (NDI) նախաձեռնած՝ նախընտրական ցուցակների առաջին համարների բանավեճի մասնակիցների ընտրության սկզբունքների վերաբերյալ ինը քաղաքական ուժերի գնահատականներին և մտահոգություններին։ Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը: «Կազմակերպիչներից պահանջում ենք վերանայել երկիրն աղետի հասցրած նախկին ուժերի համար նոր ուժերի նկատմամբ ակնհայտորեն բարենպաստ վիճակ ապահովող իրենց անարդար մոտեցումները և բանավեճը կազմակերպել ըստ անաչառության և մրցակցային հավասար պայմանների ապահովման սկզբունքների»,-ասված է հայտարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր