00:00:00

Դուք եք լինելու նոր հաղթանակների կերտողը․ Արմեն Սարգսյանի՝ «Վերջին զանգի» ուղերձը

15:30, 04 հունիս 2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի առթիվ։
«Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր դուք ավարտում եք դպրոցը: Դպրոցական կյանքի վերջին զանգն ազդարարում է նորի սկիզբը: Այսօրվանից ձեզ համար սկսվում է ավելի հասուն կյանքի ճանապարհը, որը ձեզնից յուրաքանչյուրին կտանի տարբեր ուղղություններով՝ ոմանց դեպի նոր ուսումնառություն, ոմանց՝ արդեն իսկ դեպի աշխատավայր, ոմանց՝ մշակույթի աշխարհ, ոմանց՝ զինվորական ծառայության: Ձեր շատ տարեկիցներ և ավագներ իրենց գործով ու սխրանքներով վերջին պատերազմում մեկ անգամ ևս ապացուցեցին դա, շատերը՝ իրենց կյանքի գնով: Հավերժ փառք նրանց բոլորին: Դուք եք լինելու նոր հաղթանակների կերտողը: Ուժ և կարողություն ձեզ, մտքի թռիչք և արարման ամուր կամք: Մաղթում եմ, որ ձեր կյանքի ճանապարհը լինի լուսավոր ու պայծառ, խաղաղ ու անվտանգ, որ յուրաքանչյուրիդ մեջ երբեք չպակասի սերը՝ սեր առ գիտելիք ու աշխատանք, սեր Հայրենիքի, ազգի, ընտանիքի և միմյանց հանդեպ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր