00:00:00

Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է

22:37, 06 նոյեմբեր 2026 Իրավական

 

 

Հոկտեմբերի 28-ի առավոտյան Կոտայքի մարզի Քասախ գյուղի մի բնակիչ Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը գողացել են իրենց շենքի բակում կայանված իր մոպեդը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նաիրիի համայնքային ոստիկանները ստացել են հավաստի տեղեկություն, որ մոպեդը գողացել և իր «Մերսեդեսով» տեղափոխել է նույն գյուղի 31-ամյա մի բնակիչ։

Բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 29-ին տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին, ապա` քննչական բաժնում տվել խոստովանական ցուցմունք։

Գողոնը հայտնաբերվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր