00:00:00

Ջնջել եմ տվյալ հոլովակը, որը նկարել էր իմ կամքին անկախ. Պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ երեկվա միջադեպի մասին

12:38, 04 հունիս 2021

Այսօր լրագրողների հետ զրույցում իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանն անդրադարձել է երեկվա միջադեպին, երբ հայտնի դարձավ, որ խլել է լրագրողի հեռախոսն ու հեռացել: Նա ասաց, որ ինքն այդ ժամանակ եղել է ընկերների հետ, ոչ աշխատանքային ժամ է եղել, խնդրել է, որ լրագրողը չնկարահանի, սակայն վերջինս շարունակել է նկարահանել. «Իմ սահմանադրական իրավունքն է շրջել քաղաքում, որևէ մեկը չի կարող իմ ազատությունը սահմանափակել: Ես, բացի պատգամավոր լինելը, առաջին հերթին ՀՀ քաղաքացի եմ ու պաշտպանված եմ Սահմանադրությամբ ու օրենքներով»: Սարգսյանը հաստատեց, որ լրագրողը ներկայացել է: «Նա շարունակեց նկարահանել ու հարցեր ուղղել, ինչի արդյունքում ես հեռախոսը վերցրեցի, ջնջեցի տվյալ հոլովակը, որը նկարել էր իմ կամքին անկախ»,-ասաց նա: Հարցին, թե ինչ իրավունքով է վերցրել հեռախոսը, պատգամավորն ասաց, որ հետո հեռախոսը տվել է իր գործընկերներից մեկին ու խնդրել է փոխանցել լրագրողին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր