00:00:00

Միքայել Համբարձումյանը ստում է․ Արսեն Թորոսյան

12:32, 04 հունիս 2021

ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը հայտարարել է՝ երբ պատերազմի օրերին Ստեփանակերտում ջրի հետ կապված խնդիր է առաջացել, դիմել է ԱՆ-ին, որպեսզի համապատասխան մասնագետներ գնան Արցախ, սակայն Արսեն Թորոսյանը թույլ չի տվել: Այսօր լրագրողների հետ զրույցում Թորոսյանը հայտարարեց, որ Համբարձումյանն անձամբ խոսել է իր հետ այդ հարցով. «Նա խեղաթյուրում է իրականությունը, եթե կուզեք՝ ստում է, որովհետև այդ հարցին պատասխան է եղել, որ մենք պատրաստ ենք ջրի նմուշները վերցնել, Երևանում հետազոտել, ինչն արվել է: Պարզապես այդ նմուշները պետք է սովորական նմուշների համար նախատեսված անոթներով տեղափոխել Երևան: Հետևաբար Միքայել Համբաարձումյանը կեղծում է իրականությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր