00:00:00

Իրավական դաշտով մենք նույնիսկ կարող էինք միջազգային դատարանների միջոցով Ադրբեջանի զինված խմբավորումներին քշել ՀՀ տարածքից. փորձագետ

10:14, 04 հունիս 2021

Ես պնդում եմ, որ ՀՀ-ն մայիսի 12-ից ՀՀ տարածք ներխուժած զինված խմբավորումների համար ոչ թե պետք է դիմեր ՀԱՊԿ, այլ պարզապես պետք է հատուկ գործողություն իրականացներ և ձերբակալեր զինված խմբավորումների անդամներին , որոնք մեզ համար ինչ-որ ահաբեկչական խմբավորում են, և ՀՀ քրեական օրենսգրքով մեղադրանք առաջադրեր։ ՀՀ-ն պաշտոնապես հարցը տարել է ռազմական դաշտ, մինչդեռ այն կարելի էր տանել իրավական դաշտ և թույլ չտալ, որ Ադրբեջանը հետագա ռազմական գործողություններով ահաբեկի։
Միտումնավոր մանիպուլացվում է այս պնդումս, թե իբրև ես ռազմական բախում եմ ուզում, մինչդեռ ես պնդում եմ, որ ռազմական դաշտ չպետք է տեղափոխվեր՝ դիմելով ՀԱՊԿ-ին։ Այդպես մենք լեգիտիմացրել ենք ռազմական երանգավորումը, ինչին ձգտում էր Ադրբեջանը։
Իրավական դաշտով մենք նույնիսկ կարող էինք միջազգային դատարանների միջոցով Ադրբեջանի զինված խմբավորումներին քշել ՀՀ տարածքից։ Հարցը ռազմականացվել է անհեռատես , կամ անտեղյակ քաղաքականության պատճառով և մարդկանց մեղադրում են հարցին ռազմական որակավորում տալու համար։ Եթե ուշադիր լինեք Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությանը մեր վեց տղաների մասով, ապա նրանք տարել են իրավական դաշտ։
Փորձագետ Կարեն Հովհաննիսյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր