00:00:00

Գավառում դանակահարություն է տեղի ունեցել

00:12, 03 մայիս 2018 Իրավական

Այսօր՝ ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել Գավառ քաղաքի բնակիչներ, 1999 թ. ծնված Դավիթ Ղ.-ն և 1998 թ ծնված Տարոն Հ.-ն: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14-ի սահմաններում, Գավառի թիվ 9 դպրոցի հետնամասում, վիճաբանության ընթացքում, անհայտ անձը դանակով հարվածել է վերջիններիս` պատճառելով վնասվածքներ: Ոստիկանության ծառայողները ճշտել են հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը: Ձեռնարկվում են որոնողական աշխատանքներ նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր