00:00:00

2019-ի արդյունքներով հարկային եկամուտների 40 տոկոս աճ էինք արձանագրել. այսօր դրա վրա ունենք եւս 8,3 տոկոսի աճ. Փաշինյան

16:15, 03 հունիս 2021 Քաղաքականություն

2019 թվականի արդյունքներով մենք հարկային եկամուտների մոտ 40 տոկոս աճ էինք արձանագրել. այսինքն այդ 40 տոկոս աճի վրա, 2019-ի համեմատությամբ այսօր ունենք 8,3 տոկոսի աճ: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց, որ այս տարվա 5 ամիսներին տնտեսվարողներին եւ քաղաքացիներն է վերադարձվել 68 մլն դրամ, որը ներառում է ԱԱՀ-ի, ակցիզային հարկի եւ հիպոթեքային վարկի սպասարկման տոկոսագումարները. «Մենք, ըստ էության, հարկային հավաքագրումների առաջանցիկ աճ ապահովում ենք բիզնեսին եւ քաղաքացիներին վերադարձվելիք գումարները ամբողջությամբ վերադարձնելով: Մենք հանրության նկատմամբ պարտքերը զրոյացնելու քաղաքականությության ռեժիմում ենք»,-ասաց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր