00:00:00

Երկու նոր տեսանյութ՝ հայ եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ միջադեպերից

23:31, 26 մայիս 2021 Տեսանյութեր

Մայիսի 12–ին ադրբեջանցիների կողմից ՀՀ տարածք ներխուժելուց հետո ՀՀ արեւելյան սահմանին հայ եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ երեկ ու այսօր նոր տեսանյութեր են տարածվել համացանցում։ Նախօրեին տարածված տեսանյութի միջադեպը տեղի է ունեցել Սյունիքի մարզում։ Այդ տեսանյութում երեւում է, թե ինչպես են հայ զինվորականները վռնդում ադրբեջանցիներին, իսկ այսօր հրապարակված տեսանյութում ադրբեջանցիները հայ զինվորականների նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերվում։ Տեսանյութերում հնչում են հայհոյանքներ։ Այդ միջադեպերի առնչությամբ Պաշտպանության նախարարությունից պարզաբանում ստանալ չհաջողվեց։ Վերջին օրերին համացանցում տարածվող նման տեսանյութերի առատությունից կարելի է եզրակացնել, որ սահմանին հայերի և ադրբեջանցիների միջև վիճաբանությունները մշտական բնույթ են կրում։ https://www.youtube.com/watch?v=zXwxcMKpk9A&t=6s   https://www.youtube.com/watch?v=4KMc0EeE1lg&t=3s

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր