00:00:00

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության երկու անդամ լիազորությունները դադարեցնելու մասին դիմում են ներկայացրել

16:29, 25 մայիս 2021 Քաղաքականություն

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամներ Աննա Ջավախյանը և Էդգար Բարսեղյանը դիմումներ են ներկայացրել իրենց լիազորությունները դադարեցնելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու նիստին ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը: Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Աննա Ջավախյանի մանդատը տրվել է «Իմ քայլի» ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Վիլեն Գայֆեջյանին: Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Էդգար Բարսեղյանի մանդատը տրվել է «Իմ քայլի» ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Նարեկ Պետրոսյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր