00:00:00

Վերադառնալու եմ ԱԺ, որովհետև լավ պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյան

02:09, 25 մայիս 2021 Քաղաքականություն

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում հայտարարեց, որ թեպետ դուրս է եկել ԲՀԿ-ից, բայց շարունակելու է իր քաղաքական գործունեությունը և եթե տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ապա ինքը որևէ կերպ կշարունակի ցուցաբերել ակտիվություն քաղաքական դաշտում: «Մանդատը չի՛ որոշում ամեն ինչ. էն մարդիկ են կառչած աթոռից, որոնց կյանքում մանդատից բացի առավել կարևոր բաներ չկան: Ես մնալու եմ քաղաքական պայքարի առաջնագծում: Ես ունեմ բազմաթիվ հետաքրքիր առաջարկներ, հիմա դրանք բոլորը քննարկման փուլում են: Ակտիվորեն հետևելու եմ նաև այս ընտրական գործընթացներին»,- ասաց նա: Հարցին, թե այլ կուսակցություններից առաջարկներ ստացե՞լ է, Զոհրաբյանը տվեց ոչ հստակ պատասխան. «Առաջարկներ կան, դրանք քննարկվել են: Տարբեր հանդիպումներ են եղել, բայց ես կարծում եմ՝ այս ընտրական գործընթացին ես չեմ մասնակցի: Ինձ որոշակի «թայմ-աութ» է պետք. 2007-ից ես պատգամավոր եմ... ինձ ժամանակ է պետք այդ առաջարկները քննարկելու համար...: Ես մնալու եմ քաղաքականության մեջ: Վստահաբար, վերադառնալու եմ խորհրդարան, որովհետև կարծում եմ՝ լավ պատգամավոր եմ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր