00:00:00

Հավանական սցենար է, որ մայիսի 19-ին Ադրբեջանը կանցնի հարձակման ՝ ակնկալելով մայիսի 28-ը նշել Սյունիքում. Խոջաբաղյան

16:07, 15 մայիս 2021

Past.am-ը գրում է․ Մայիսի 15-ից 141 օրով իր աշխատանքները կդադարացնի Հայաստանի Ատոմակայանը։ Մայիսի 16-ից 20-ը Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում՝ մինչև 15000 զորքի, 300-ի հասնող տեխնիկայի, ավիացիայի և այլ զինատեսակների ներգրավմամբ։ Ավելի վաղ, ադրբեջանական զինված ջոկատները ագրեսիա են իրականացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, խախտելով պետական սահմանը՝ զբաղեցրել են մի շարք ռազմավարական բարձունքներ և դեռևս չեն հեռանում՝ ձգձգելով պրոցեսը "բանակցություններ" պատճառաբանությամբ։ Հայաստանյան որոշ շրջանակներ արդեն սկսել են նշել, թե մեր զորամիավորումները շրջափակման մեջ են վերցրել այդ խմբերին, բայց բանակցությունները դեռևս շարունակվում են։ Մայիսի 19-ին Թուրքիայում նշում են Աթաթուրքի հիշատակի օրը։ Մայիսի 28-ին Ադրբեջանը նշում է իր անկախության տոնը։ Մայիսի 28-ին նաև Հայաստանն է նշում իր Առաջին Հանրապետության տոնը, որը տարիներ շարունակ թիրախավորվում էր բազմաթիվ լևոնականների կողմից՝ պատճառաբանվելով, թե այդ օրը անկախացման փաստաթուղթ չի եղել։ Հավանական սցենարը, որով կարող են ընթանալ զարգացումները․ Ադրբեջանը սկսում է զորավարժությունները, իսկ իր սահմանախախտ խմբերը շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության ստրատեգիական բարձունքներում՝ "բանակցելու" անվան տակ երկարաձգելով իրենց ներկայությունը։ Մայիսի 19-ին Ադրբեջանը հայտարարում է, որ իր զորամիավորումներից որոշները շրջափակման մեջ են հայտնվել Հայաստանում և զորավարժություններից անցում է կատարում հարձակման՝ ակնկալելով մայիսի 28-ը նշել Սյունիքում։ Իսկ ի՞նչ ենք անում մենք․․․ Հայաստանի Հանրապետության գիտակից մասը փորձում է բարձրաձայնել խնդիրը, մի մասը պատրաստվում է պատերազմի, տեղական կառավարման մարմինները իրենց ուսերին են վերցրել տեղում խնդրի կարգավորումը՝ պետական մակարդակով շոշափելի աջակցություն և գործողություններ չտեսնելով։ Ներհայաստանյան մթնոլորտը մեղմ ասած անառողջ է։ Իշխանությունները բացարձակ իմպոտենտություն և կրավորականություն են ցուցաբերում։ Ռուսական զորքը պատրաստվում է զարգացումների տարբեր սցենարներին։
Անգլիայի, ԱՄՆ-ի մի շարք պաշտոնյաներ ուղիղ և ոչ ուղիղ տեքստով հայտարարում են, որ տարածաշրջանում խաղաղապահների կազմը պետք է փոխվի։ Ֆրանսիան հայտարարում է, որ պատրաստ է ուղիղ աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Հայաստանի իշխանությունները քաղաքական մուտիլովկաներով են զբաղված՝ ՀԱՊԿ-Ռուսաստան հարաբերությունների թեմայով։ Երևանում ժամը 14։40 է, օրը շաբաթ։ Երևանի Հանրապետության բնակչությունը վայելում է հանգստյան օրերը սրճարաններում․․․ Իսկ այս ընթացքում մի խումբ զոմբիներ և հայտնի ՊՈԱԿ-ի հաստիքային աշխատակիցներ պատրաստվում են այս մտահոգությունների տակ մեկնաբանել՝ lkti sut e, isk ur e dzune? Բարի գալուստ անիրական, իռացիոնալ Հայաստան․․․ Զաքար Խոջաբաղյան
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր