00:00:00

Միջազգային իրավունքի տեսանկյունից մենք պետք է մեր գործընկերներին հիմնավորենք, որ մեր տարածքային ամբողջականության խախտման դեպք  է. Աղազարյան

15:34, 15 մայիս 2021

Հայաստանում առայժմ ռազմական դրություն հայտարարելու  անհրաժեշտություն «Իմ քայլը»խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի տեսնում: «Եթե մենք, կառավարությունը զգանք, որ բանակցությունների  ճանապահով, ՀԱՊԿ-ի շրջանակներում չենք կարող այդ հարցը կարգավորել ու պետք է դիմենք ռազմական գործողությունների, այդ ժամանակ կանդրադառնանք այդ հարցին: Ես ավելի քան համոզված եմ՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում մենք իրավազոր ենք ու հնարավորություն ունենք այդ հարցը լուծել…Պատկերացնում եք՝ Ադրբեջանը, խախտելով բոլոր օրենքները, ներխուժել է մեր տարածք, բայց ցանկացած պահի , կարող է ասել՝ վայ մենք շփոթվել էինք, որ շփոթվել ենք, մեզ պետք է սպանե՞ք,չնայած  արդեն էն վիճակն է , որ չեն կարող ասել, թե շփոթվել են, հիմա մտածում են՝ ոնց նահանջեն»,- Irakanum.am-ին ասաց պատգամավորը: Հարցին, թե ինչին էինք սպասում, ինչու գերի չենք վերցրել  սահմանախախտ ադրբեջանցիներին, Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «300 հոգուն գերի վերցնելը բավականին լուրջ ռազամական գործողություններ է ենթադրում, հետեւաբար, 300 հոգուն գերի վերցնելու նպատակով այդպիսի ռազմական գործողություններ կիրառել, հնարավոր է՝ այս կամ այն փուլում  թույլ տանք որոշակի քայլեր, որոնք ի նպաստ մեզ չեն լինի: Պետք է չշտապենք, Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններում , Ադրբեջանի եւ Թուրքիայի տանդեմի հետ հարաբերություններում շատ զգույշ պետք է լինենք մեր քայլերում մինչեւ կարողանանք հասնել այն մակարդակին, որ կարողանանք ուրիշ դիրքերից խոսել»: Մեր հարցին, իսկ որպես ինքնիշխան պետություն սահմանախախտումների  հարցը մեր  բանակով իրավազո՞ր չենք լուծել, ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց. «Միջազգային իրավունքի տեսանկյունից մենք պետք է մեր գործընկերներին հիմնավորենք, որ մեր տարածքային ամբողջականության խախտման դեպք  է ու իրենց բոլոր հնարավորություններն օգտագործելով՝ ճնշենք ադրբեջանցիներին, որ դուրս գան այդ տարածքներից, եթե այդ քայլը չանեն, մենք կարող ենք դիմել ռազմական գործողությունների: Եթե մենք գտնվում ենք ՀԱՊԿ-ում, մեր քայլերը պետք է համաձայնեցնենք իրենց հետ»: Հովիկ Աղազարյանը նաեւ կարծիք հայտնեց, որ դեռ տասը օր ժամանակ կպահանջվի մինչեւ գործընկերներին կարողանան հիմնավորել: «Նման կարեւորագույն թեմաներով Հովիկ Աղազարյանից հարցազրույց վերցնելն անպատվություն է  ինքնիշխան Հայաստանի հասցեին: Ծանր մեղք եք անում՝ այդ մարդուց հարցազրույցներ վերցնելով, թողեք  այդ մարդն իր համար հանգիստ ապրի, չի կարելի նրան ենթարկել այդպիսի փորձությունների»,- Հովիկ Աղազարյանին հակադարձեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Տիկին Զոհրաբյանի տեղեկություններով՝ այսօր ադրբեջանցիների հետ բանակցելու է ռուս խաղաղապահների հրամանատար Ռուսլան Մուրադովը. «Չգիտեմ՝ ինչով կավարտվեն բանակցությունները, բայց մեկ բան հստակ է, որ մենք այս պահին գտնվում ենք Սյունիքում  պատերազմից հինգ պակաս վիճակում: Հետեւություններ անելու փոխարեն, երեկ տեսանք, թե ինչպես էին «Իմ քայլական»  պատգամավորները փորձում  դեմագոգիկ ելույթներով խնդրի լուծումը լղոզել, պատասխանատվությունից խուսափել: Ինձ զարհուրեցնում է  քաղաքական մեծամասնության անհայրենիք լինելը, այդ մանկուրդներին՝  այդքան իրար նման, այդքան նույն կերպ մտածող, որտեղից են հավաքել ու բերել մի տեղ: Այդ կեղծ թեզերը՝ թուրքը կիմանա, թուրքը կլսի, թուրքը ինչ կլսի, թուրքը տեսնում է, որ Հայաստանում չկա իշխանություն, թուրքը տեսնում է, որ անարգել, առանց մեկ կրակոցի կարող է  գալ ու զավթել ինքնիշխան Հայաստանի տարածքն ու անում է: Լուծումը մեկն էր, պետք է ադրբեջանական զինուժի 250 ներկայացուցիչը գերեւարվեր՝ որպես դիվերսանտներ, որպես ՀՀ պետական սահմանախախտ, ինչը չի արվել»: Irakanum. am    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր