00:00:00

Պատրաստ ենք կոալիցիա կազմել ցանկացած առողջ ուժի հետ. Դավիթ Հարությունյանը՝ «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ

14:44, 15 մայիս 2021

Մենք պատրաստ ենք կոալիցիա կազմել ցանկացած առողջ ուժի հետ, որը հետապնդում է նույն նպատակը՝ անվտանգ դարձնել Հայաստանը և զարգացնել այն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով «Փաստինֆո»-ի հարցին՝ արդյոք պատրաստվում են խորհրդարան անցնելու դեպքում կոալիցիա կազմել «Հայաստան» դաշինքի հետ։ «Ում հետ կկազմվի կոալիցիա, կախված է ընտրությունների արդյունքից։ Այնուամենայնիվ մենք չունենք քաղաքական ամբիցիաներ»,-ասաց Դավիթ Հարությունյանը։ Հարցին՝ պատրաստ է արդյոք դաշինքի նախըտրական ցուցակը, Դավիթ Հարությունյանն ասաց, որ ցուցակը կհրապարակվի շուտով և այն կազմվել է՝ ելնելով արդյունավետությունից. «Երկու կուսակցություններն ունեն այնքան մեծ կադրային պոտենցիալ, որ կարող էինք շատ հանգիստ կազմել 10 իրար չկրկնող ցուցակ»,-ասաց Դավիթ Հարությունյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր