00:00:00

30 տարի էս մարդկանց թասիբը, ուղեղները մսխել են, թողել են անթասիբ ղեկավարություն․«Հրապարակ»

12:29, 15 մայիս 2021

«Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ զրուցեցինք ՀՀ պե­տական սահմաններին ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինվորականները մի քանի օր է, ինչ Սյունիքում 3.5- ից ավելի կիլոմետր խորությամբ և նաև Գեղարքունիքում հատել են ՀՀ միջազգայնորեն ճանաչված պետա­կան սահմանները և չեն հեռանում: Հայաստանի իշխանություններն էլ մեկ բանակցում են նրանց հետ, մեկ էլ հայտնում ՀԱՊԿ-ին դիմելու մա­սին: Հակոբյանը հարցերի մեծ մա­սին պատասխանում էր հեգնանքով՝ հասկացնելով, որ անիմաստ է ինչ-որ բան լրջորեն քննարկելը, քանի դեռ սրանք իշխանության գլխին են: - Արդեն 2-3 օր է՝ ադրբեջանցի­ները մտել են Հայաստանի տարածք ու չեն հեռանում, ինչպիսի՞ն պետք է լիներ պետության ադեկվատ արձա­գանքը սրան: - Նախկիններն են «մեղավոր», 30 տարի էս մարդկանց թասիբը, նամուսը, ուղեղները, խելքը մսխել են իրենց մեջ, թողել են անթասիբ, անխելք ղեկավարություն: Նախկիններն են ամեն ինչի մեղավորը: -Իսկ ներկանե՞րը: -Դե, ներկաների ուղեղները, թա­սիբը, նամուսը, խելքն ու ուղեղները նախկինները մսխել են իրենց մեջ, էս մարդիկ մնացել են անթասիբ, անուղեղ, անողնաշար, ինչ կարող են անել: -Բա հիմա ի՞նչ է լինելու, էս վի­ճակից ինչպե՞ս դուրս գալ: -Պիտի թասիբները հետ տանք իրենց: -Դուք նման հնարավորություն տեսնո՞ւմ եք: -Մտածում եմ, որ գիտությունն այդ ուղղությամբ պիտի աշխատի, անթասիբ, անուղեղ մարդուն մարդ սարքի: -Փաշինյանը հայտարարել է, որ դիմելու է ՀԱՊԿ-ին, ի՞նչ արձագանք եք սպասում ՀԱՊԿ-ից: -Չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ ցանկացած նորմալ մարդ իր անելիքը պիտի անի, հետո նոր դիմի օգնության: -Մենք հիմա բանակ ունենք, 2 օր է՝ մարդիկ ապշած են, թե ինչու չեն գերեվարում այդ 250 ադրբեջանցի­ներին: -Դե, բարեփոխումներ են կատա­րում, շատ լուրջ և մեծ թափով, հա­մազգեստը փոխում են, նախկին հա­մազգեստը հարմար չի եղել որոշում կայացնելու համար, պաշտոնները բարձրացնում են: Բարեփոխումներ են կատարում էլի: -Դրանով էական հարցեր կլուծվե՞ն: -Դե... էն ա լուծվում, էլի, սի­րուն համազգեստներով... բարեփո­խումների կարևորությունը դա է, հա­մազգեստ փոխելն է: -Իսկ եթե լուրջ՝ ի՞նչ պիտի անենք, որ այդ 250 հոգին թողնեն հեռանան Հայաստանի տարածքից: -Պիտի կռվենք, պիտի ոչնչացնենք, ուրիշ ի՞նչ պիտի անենք, երբ քո տա­րածք մտնում է հակառակորդը, պիտի ոչնչացնել: -Իսկ ինչո՞ւ չեն անում, մեր իշխա­նությունները վախենո՞ւմ են: -Ասում եմ՝ նախկինները մեղավոր են, սրանց թասիբները մսխել են»,-գրում է թերթը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր