00:00:00

Կարծես թե շարունակում ենք անել այն, ինչ կցանկանար տեսնել մեր թշնամին. Հասրաթյան

10:28, 15 մայիս 2021

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Անգամ 2020-ի աշնանային պատերազմի օրերին մեզ այսքան անտեր ու անպաշտպան չէի զգում... Կարծես թե շարունակում ենք անել այն, ինչ կցանկանար տեսնել մեր թշնամին... Արդյունքում՝ երեկվա խեղճացած հակառակորդն այսօր մեզ ոչ միայն պարտադրում է իր կամքը, այլև մեզ հետ վարվում է որպես սեփական արժանապատվությունից զուրկ և ապագայի հանդեպ հավատը կորցրած հանրույթի... Միթե՞ մենք դադարել ենք լինել այն ՀԱՅԸ, որն անհրաժեշտ պահին կարողանում է վերագտնել անհրաժեշտ խոհեմությունն ու միասնությունը և անել այն, ինչը կարող է զգաստացնել թշնամուն... Հիշեք, մեր խնդիրը ոչ թե «թալանված ու թույլ» բանակի, ռազմավարական դաշնակից չունենալու կամ «ուժեղ» հակառակորդ ունենալու մեջ է, այլ այն ապիկար իշխանության, որը մեզ հասցրել է այս անօգնական վիճակին... Այս ամենից եզրակացություն՝ հետևանքները շտկելու համար նախ պետք է պատճառը վերացնել...»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր