00:00:00

«Խոզնավարը 3 կողմից շրջապատված է թշնամու զորքերով. համայնքի տղամարդիկ պետք է իրենց զենքն ունենան»․ Դ․ Սանասարյան

23:58, 14 մայիս 2021

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր սահմանամերձ Խոզնավարում գյուղացիները կարևոր խնդիր բարձրացրին: Գյուղը 3 կողմից շրջապատված է թշնամու տարածքներով, զորքերով. որքան էլ մեր զորքը տարածքում է, գյուղացին ինքնապաշտպանության խնդիր կարող է ունենալ: Համայնքում հստակ պահանջ կա. տղամարդիկ պետք է իրենց զենքն ունենան՝ թեկուզև այն գյուղի զինանոցում պահվի: Կառավարության ուշադրությունն եմ հրավիրում. սա անհապաղ լուծում պահանջող խնդիրներից է, որը, վստահ եմ, տարբեր գյուղերի համար է առաջնահերթություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր