00:00:00

Տխրահռչակ Ալիևը տպավորություն է ստացել, թե մարսել են Արցախի որոշ տարածքների օկուպացիան. Մարուքյան

22:48, 14 մայիս 2021

Ադրբեջանի տխրահռչակ նախագահ Իլհամ Ալիևը տպավորություն է ստացել, թե իրենք մարսել են Արցախի որոշ տարածքների օկուպացիան, պատերազմական հանցագործությունները, գլխատումները և այն ամենը, ինչի համար միջազգային քրեական իրավունքով կարող է դատապարտվել։ ԱԺ-ում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Դա ուղղակի մի պատրանք է, որը ժամանակավոր բնույթ է կրում։ Այդ տպավորության տակ է, որ երբ մարդն էյֆորիայի մեջ է ընկնում, սկսում է սխալը սխալի հետևից թույլ տալ։ Սխալ առաջին, նոյեմբերի 10-ից հետո ստորագրված փաստաթուղթը չիմպլեմենտացնել, չվերադարձնել հայ ռազմագերիներին։ Սխալ երկրորդ, նոյեմբերի 10-ի փաստաթղթի համաձայն՝ հայկական և ադրբեջանական կողմերի զորքերը պետք է կանգնած մնային այն տեղերում, որտեղ պատերազմը կանգ էր առել։ Սխալը սխալի վրա Ադրբեջանի ղեկավարությունը թույլ է տալիս հերթական սխալները։ Ըստ էության մեզ հնարավորություն է տալիս վերցնելու այդ սխալները և պատժելու Ադրբեջանի իշխանություններին։ Ադրբեջանական զինված ուժերը մտել են ՀՀ տարածք։ Սա այն դեպքը չէ, որ քարտեզի վեճ կա, սա Խծաբերդի պատմությունը չէ, սա ոչ մի այլ պատմության նման չէ և միանշանակ է, որ Ադրբեջանը խախտել է Հայաստանի սահմանը, սպառնալիք է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և այս սպառնալիքը պետք է վերացվի։ Մինչ այս պահը մեր պետության գործողություններն ամբողջությամբ համահունչ են իրավիճակին, ադեկվատ են և որևէ ձևով մինչ այս պահը որևէ սխալի հնարավորություն չենք տվել, որ դա կիրառվի մեր դեմ»,-ասաց Էդմոն Մարուքյանը։ Պատգամավորի խոսքով մեր անելիքն այն է, որ կարողանանք այս իրավիճակից խաղաղ ձևով դուրս գալ, իսկ դրա հնարավորությունները պատգամավորի խոսքով կան հնարավորություններ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր