Այն, որ Սյունիքում և Գեղարքունիքում իրավիճակը պայթյունավտանգ է, ճգնաժամային է, արդեն խոսվեց և սրա մասին խոսում են ոչ միայն խորհրդարանականները, այլ նաև գործող իշխանությունների ներկայացուցիչները՝ վարչապետի պաշտոնակատարի գլխավորությամբ: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Սյունիքում և Գեղարքունիքում տիրող իրավիճակին:
«Արդյոք գործող իշխանության ներկայացուցիչների կողմից ներկայացվե՞ց իրողությունը, ես հասկանում եմ, որ կան հարցեր, որոնք անվտանգության նկատառումներով նպատակահարմար չէ բաց ձևաչափով քննարկելը, բայց եթե կա նման խնդիր, եկեք շարունակենք փակ ռեժիմով քննարկել»,- ասաց Իվետա Տոնոյանը: