00:00:00

Դիմել եմ ՌԴ նախագահին, որ ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին. Փաշինյան

21:00, 14 մայիս 2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դիմել է Ռուսաստանին՝ ռազմական օգնության խնդրանքով։ Այդ մասին հայտարարել է ինքը՝ Փաշինյանը՝ ԱԺ արտահերթ նիստում։ Նրա փոխանցմամբ՝ երեկ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ, քննարկել ստեղծված իրադրությունը, սակայն ռազմական օգնություն չի խնդրել՝ չնայած Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա պայմանագրային բազան նման հնարավորություն տալիս է։ Նա մանրամասնեց, թե ինչու նման խնդրանքով չի դիմել ՌԴ նախագահին. «Նախ մեր դիրքորոշումները նույնական են եղել։ ՌԴ նախագահն ասել է՝ ինքն էլ է կարծում, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է վերադառնան ՀՀ սահմանից անդին։ Կա շատ ավելի կարևոր նյուանս։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերը պետք է հեռանան Հայաստանի սահմանից»։ «Երեկվանից մինչև այսօր այդ պայմանավորվածությունը մասամբ է կատարվել, այսինքն կան տեղեր, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը լքել են, բայց քանի որ պայմանավորվածությունն ամբողջությամբ չի կատարվել, այսօր նամակով դիմել եմ ՌԴ նախագահին, որպեսզի համաձայն 1997 թվականի բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի, հայ-ռուսական համատեղ զորախմբի վերաբերյալ պայմանագրի, ՌԴ-ն այս իրավիճակում, այդ թվում ռազմական օգնություն ցուցաբերի ՀՀ-ին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր