00:00:00

Երկրում խուճապ չկա, ամեն ինչ գնում է իր հունով. Վաղարշակ Հարությունյան

20:49, 14 մայիս 2021

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ԱԺ-ում էր։ Լրագրողների հետ Հարությունյանը չցանկացավ խոսել։ Հարցին՝ չի պատրաստվում արդյոք հարցերին պատասխանել, քանի որ երկրում խուճապ է՝ Հարությունյանը հակադարձեց՝ «Երկրում խուճապ չկա, ամեն ինչ գնում է իր հունով»։ Նախարարի պաշտոնակատարը անպատասխան թողեց լրագրողների հարցերը, թե ինչ իրավիճակ է Սյունիքում և բանակցություններն ինչպե՞ս են ընթացել, նստեց ծառայողական մեքենան և հեռացավ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր