00:00:00

Այսօր բանակցությունները Սյունիքում ընդհատվել են․ կշարունակվեն վաղը․ Նիկոլ Փաշինյան

19:59, 14 մայիս 2021

Այսօր բանակցությունները Սյունիքում ընդհատվել են։ Բանակցությունները կշարունակվեն վաղը՝ 15։00-ին։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Բանակցություններին միացել է նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը՝ իրենց աշխատանքային քարտեզներով։ Շատ կարևոր արձանագրում է տեղի ունեցել, որ մեր քարտեզները և ռուսական ռազմաբազայում առկա քարտեզներն աներկբա են դարձնում սահմանային գծերի և կորդինատների վերաբերյալ մեր պնդումները», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր