00:00:00

Վարդենիսում ադրբեջանական զինված ուժերն առաջ չեն եկել, առաջ գալու տեղ չունեն. Երանոսյան

16:10, 14 մայիս 2021

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի սարատեղիում ադրբեջանական զինված ուժերն առաջ չեն եկել: Այս մասին 24News-ին հայտնել է Վերին Շորժա համայնքի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը: Նա ընդգծել է, որ թշնամին Վարդենիսում ոչ մի ուղղությամբ առաջ չի եկել. «Ոչ մի տեղ էլ առաջ չեն եկել, իրենց տեղում նստած են: Տեղ չունեն առաջ գալու»: Նշենք, որ մամուլում ակտիվորեն տեղեկություններ են տարածվում այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը մայիսի 13-ին Վարդենիսում 300-400 մետր առաջ են եկել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր