00:00:00

Շիրակի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում կկառուցվեն հանրակրթական դպրոցների մոդուլային շենքեր

16:34, 13 մայիս 2021 Քաղաքականություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2021թ.-ի բյուջեն 500 մլն դրամով կավելանա։ Համապատասխան նախագծի որոշմանը գործադիրը հավանություն տվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշեց, որ նախատեսվում է գումարը հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ փոքրաքանակ երեխաներով համալրված 5 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման աշխատանքների մեկնարկն ապահովելու համար։ «Նախագծով նախատեսվում է հինգ հանրակրթական դպրոցի մոդուլային շենքերի կառուցում, մեկը՝ Գեղարքունիքի մարզում, երկուսը՝ Շիրակի մարզում, ևս երկուսը՝ Վայոց ձորի մարզում։ Կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացը կրում է շարունակական բնույթ։ Արդեն մեկնարկել և ընթանում են թվով 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման աշխատանքները»,-նշեց Վահրամ Դումանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր