00:00:00

ԱԳ նախարարը շտապ դուրս եկավ կառավարության նիստերի դահլիճից

12:06, 13 մայիս 2021

Քիչ առաջ տեղի ունեցավ կառավարության ներթական նիստը, որը մեկնարկեց Սյունիքի մարզում տիրող իրավիճակի մասին Նիկոլ Փաշինյանի խոսքով: Փաշինյանի խոսքից հետո ամեն ինչ ընթացավ այնպես, կարծես թե որևէ բան տեղի չի ունեցել: Նիստի վերջում Փաշինյանը հայտարարեց, որ ևս մեկ հարց կա օրակարգում, որը պետք է քննարկել գաղտնի ռեժիմով: Րոպեներ անց ԱԳ նախարար Արա Այվազյանն արդեն նիստերի դահլիճից դուրս էր: Պարզ չէ՝ նա մասնակցել է գաղտնի ռեժիմով քննարկվող հարցի քննարկմանը, թե՝ ոչ: Այվազյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին ու արագ հեռացավ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր