00:00:00

Հա գիտեմ որ հեչ լավ օրի չենք. Հովհաննես Ազոյան

15:49, 13 մայիս 2021 Քաղաքականություն

«Ես սիրում եմ Հայաստանը, հա գիտեմ որ հեչ լավ օրի չենք, բայց հավատում եմ, որ միայն աշխատանքով, նոր նախագծեր իրականացնելով է, որ կարա ՀՀ քաղաքացին, իր երկրին օգուտ բերի։» Սա գրել է ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը՝ ներկայացնելով իր ստեղծած նոր նախագիծը։ Թերևս կհամաձայնվեմ ու կօգտվեմ այդ մտքից ու կհայտարարեմ արդեն մեր՝ MOCT թիմի ստեղծարար նախագծի մասին, որի անունն է Alteration, այսինքն փոփոխություն։ Սա մի համարձակ ու ստեղծագործ գաղափար է՝ փառատոն-պրոմենադ, որի նպատակն է երաժշտության և կերպարվեստի ներդաշնակ համադրությամբ փոփոխել մեր կարծրատիպային պատկերացումներն ընդհանրապես։ Եվ այո, գիտությունը, երաժշտությունն ու կերպարվեստը կարող է դառնալ շփման հիմնական լեզու և ստեղծել հասարակական նոր արժեքներ։ Հավանեք Alteration էջը որպեսզի տեղեկանաք ըթացակարգի մասին։ Հովհաննես Ազոյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր