00:00:00

Ադրբեջանցի զինվորները գտնվում են Սև լճի մոտ, այնտեղ կան նաև մեծ թվով հայ զինվորներ. Նիկոլ Փաշինյան

11:18, 13 մայիս 2021

Երեկ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը սադրիչ գործողություն են իրականացրել, հատել ՀՀ պետական սահմանը Սև լճի հատվածում: Ուզում եմ ասել, որ երեկվանից իրադրության փոփոխություն չկա: Դա նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ և այնտեղ են նաև մեր զինվորները՝ մեծ թվով: Ուզում եմ ասել, որ իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, փոխհրաձգություն, բախում չկա, որովհետև երեկվանից աշխատանք է տարվում ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղույամբ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր