00:00:00

«Փաստ». Փորձում են ստանալ «փակ դռների» քարտեզը

09:35, 13 մայիս 2021 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Որքան էլ իշխանության տարբեր ներկայացուցիչներ և իշխանական «հարթակներ» պարբերաբար հայտարարում են այն մասին, թե իշխանության դիրքերն ամուր են, և իրենք քվեի խնդիր չունեն, այնուհանդերձ, իրականում իրենք էլ գիտեն, որ ամեն ինչ ճիշտ հակառակն է: «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանության կողմից պատվիրված վերջին սոցհարցումներից հայտնի է դարձել, որ տխուր պատկեր է հատկապես մայրաքաղաքում, ավելին՝ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են, որ Երևանում հնարավոր է ՔՊ-ն հայտնվի երրորդ հորիզոնականում։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանության մի քանի տասնյակից ավելի «կամավորներ», համատիրությունների ցուցակները ձեռքներին, շրջում են շենքերում և փորձում ունենալ մայրաքաղաքի բոլոր «փակ դռների» ամբողջական քարտեզը։ Թե կոնկրետ դա ինչներին է պետք, առայժմ պարզել չհաջողվեց»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր