00:00:00

Ադրբեջանական զորքերի հանդուգն ներթափանցումը ՀՀ տարածք ոչ միայն Բաքվի ագրեսիվ և հարձակողական քաղաքականության արդյունք է, այլև Հայաստանի իշխանության վճռական դիրքորոշման բացակայություն

23:54, 12 մայիս 2021

Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Ադրբեջանական զորքերի հանդուգն ներթափանցումը Հայաստանի տարածք և ինքնիշխան սահմանների խախտումը ոչ միայն Բաքվի ագրեսիվ և հարձակողական քաղաքականության արդյունք և միջազգային իրավունքի խախտում է, այլև Հայաստանի իշխանության հասկանալի և վճռական դիրքորոշման բացակայություն՝ կապված սահմանների և քաղաքացիների անվտանգության հետ։ Մայիսի 12-ի առավոտից մամուլում հայտնվեցին հակասական տեղեկություններ Հայաստանի պետական սահմաններին տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ։ Իրեն անպատժելի զգացող Բաքվի այս անսանձ պահվածքը  բացահայտ սադրանք է, որը կարող է հանգեցնել ռազմական բախման։ Իրավիճակն ավելի է սրվում ՀՀ իշխող ուժի կողմից հավաստի տեղեկատվության բացակայության պատճառով, ինչն էլ, իր հերթին, հասարակության շրջանում խուճապ և անհանգստություն է առաջացնում։ Հասարակությունն այսօր իրավասու է երկիրն այս կարգավիճակին հասցրած Փաշինյանից և նրա թիմից անհապաղ քայլեր պահանջել քաղաքացիների և պետական սահմանի անվտանգությունն ապահովելու համար՝ իրավիճակը սրելու և չհամակարգված կառավարում իրականացնելու փոխարեն»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր