00:00:00

Թշնամական ուժերը ջանում են այս կապիտուլյանտ իշխանություններից պոկել հնարավոր ամեն բան.Սաղաթելյան

23:29, 12 մայիս 2021

Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ թշնամական հերթական ոտնձգությունը հնարավոր է դարձել բացառապես հայաստանյան ներկա իշխանությունների բացառիկ ապաշնորհության և թուլամորթության հետևանքով։ Թերևս թշնամական ուժերը, հասկանալով, որ շուտով այլևս Հայաստանում լինելու է ուժեղ և ազգային իշխանություն, ջանում են այս կապիտուլյանտ իշխանություններից պոկել հնարավոր ամեն բան։ Դիմում եմ հայկական բանակին՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ հայ ժողովրդը ձեր կողքին է և ամբողջությամբ կսատարի հայրենքի պաշտպանությանն ուղղված յուրաքանչյուր քայլ։ Հիշեցնում եմ, որ այս իշխանությունների հեռացմանը մնացել է ընդամենը 39 օր, որից հետո կունենանք անվտանգ երկիր և պաշտպանված սահմաններ։ Մինչ այդ պետք է զգոն հսկենք մեր սահմանները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր