00:00:00

Եվրոպական խորհրդարանում քննարկվելու եւ քվեարկվելու է հատուկ բանաձեւ՝ մեր ռազմագերիների խնդրի մասին

21:43, 12 մայիս 2021

ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Եվրոպական Միության գործընկերներս ինձ հայտնում են, որ գալիք շաբաթվա ընքացքում Եվրոպական խորհրդարանում քննարկվելու եւ քվեարկվելու է հատուկ բանաձեւ՝ մեր ռազմագերիների խնդրի մասին։
Թեպետ կոնկրետ տեքստը դեռ հայտնի չէ, բայց կանխատեսվում է հերթական դիվանագիտական ճնշումը գործադրել եռակողմ հայտարարությունը չկատարող եւ հումանիտար իրավունքը այլանդակ կերպով խախտող Ալիեւի ռեժիմի նկատմամբ։
Գործող կապիտուլյանտների դավաճանության եւ ապիկարության արդյունքում ադրբեջանական բանտերում առ այսօր տառապող մեր տղաներին մոռանալու իրավունք ոչ ոք չունի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր