00:00:00

Սյունիքի անվտանգ լինելու վերաբերյալ երեսպաշտ պնդումներն ու հայտարարությունները բացահայտ հանցագործություն են. Մելոյան

21:58, 12 մայիս 2021

Ադրբեջանի զինված ուժերը կարողացել են ներթափանցել ՀՀ պետական սահմանից ներս և այժմ ընթանում են բանակցություններ թշնամու զինված ուժերին GPS-ով գծված սահմանագիծ վերադառնալու մասին (այսպես կոչված սահմանագծման գործընթացի հակաիրավականությանն ու անհեթեթությանը բազմիցս անդրադարձել ենք)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանագրագետ Գոհար Մելոյանը: «Միաժամանակ, իշխանության ներկայացուցիչները հպարտորեն գլուխ են գովում, որ ԴԵՌ որևէ վիրավոր չկա։ Փառք Աստծո, որ վիրավոր չունենք։ ՍԱԿԱՅՆ Արցախը հանձնած և Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած իշխանությունները ընդունում են, որ թշնամին առանց որևէ կրակոցի կարողացել է 3 կմ խորությամբ ներթափանցել Ադրբեջանական GPS-ով գծված ՀՀ սուվերեն տարածք։ Այսինքն, պատերազմի ավարտից ավելի քան վեց ամիս անց ՀՀ իշխող ուժի հանցավոր թողտվության պայմաններում ունենք այնպիսի սահմանագիծ, որ առանց որևէ կրակոցի Ադրբեջանի զինված ուժերը կարողանում են 3 կմ խորությամբ ներթափանցել և դիրքավորվել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այս պայմաններում Սյունիքի անվտանգ լինելու վերաբերյալ երեսպաշտ պնդումներն ու հայտարարությունները բացահայտ հանցագործություն են, իսկ հայրենի ԱԱԾ-ն ավելի լավ է զբաղվի այս հանցավոր անգործությունը թույլ տված պաշտոնատար անձանցով, այլ ոչ թե, կենցաղային մակարդակի իջնելով, հոխորտա հասարակական գործիչների քննադատությունների վրա»,- գրել է Մելոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր