00:00:00

Մարուքյանը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանի հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող գերիների հարցը

20:39, 12 մայիս 2021

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մայիսի 12-ին հանդիպել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը, ողջունելով հյուրին, շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ եւ հույս հայտնել, որ իր գործունեությամբ Նիկո Սխերմերսը կնպաստի երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացմանը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերի առավել խորացմանը վերաբերող հարցեր: Դեսպանը կարեւորել է «Լուսավոր Հայաստան»-ի համագործակցությունը նիդերլանդական  Ազատության եւ ժողովրդավարության ժողովրդական կուսակցության (VVD) հետ: Հանդիպման ընթացքում Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցին՝ կարեւորելով Նիդերլանդների Թագավորության կառավարության ջանքերը` ուղղված հայ ռազմագերիների` օր առաջ հայրենիք վերադառնալուն: Քննարկվել են նաեւ հունիսին Հայաստանում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր