00:00:00

Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով եղել է Արարատի և Վայոց ձորի մարզերում

18:59, 12 մայիս 2021

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով եղել է Արարատի և Վայոց ձորի մարզերում: Արարատի մարզպետարանում Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մարզպետի պաշտոնակատար Ռազմիկ Թևոնյանի և մարզի բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ: Քննարկվել են կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումների գործընթացին վերաբերող հարցեր: «Բարձր եմ գնահատում մարզային իշխանության դերը պատվաստումային գործընթացում։ Ճիշտ գործակցությունը թույլ կտա իրական, չխեղաթյուրված տեղեկատվություն հասցնել քաղաքացիներին` պաշտպանելով նրանց COVID-19 համավարակի ծանր հետևանքներից», - ասել է Անահիտ Ավանեսյանը: Այցի շրջանակներում նախարարի պաշտոնակատարը եղել է Արտաշատի պոլիկլինիկայում, զրուցել բուժաշխատողների հետ, հետաքրքրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ընթացքով և դիմելիությամբ: Այնուհետև Անահիտ Ավանեսյանը այցելել է Վայոց ձորի մարզ, որտեղ հանդիպել է մարզպետի պաշտոնակատար Արարատ Գրիգորյանի և առողջապահական ոլորտի ներկայացուցիչների հետ: Նախարարի պաշտոնակատարը ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով եղել է նաև Վահագն Ագլամիշյանի անվան Եղեգնաձորի մարզային ակնաբուժական և «Արենի» առողջության առաջնային պահպանման կենտրոններում: Եղեգնաձորի բժշկական կենտրոնում Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել ռենտգեն բաժանմունքի բացմանը: Այնտեղ առաջին անգամ գործարկվել է ռենտգենային զննման նոր համակարգը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ձեռք բերված կենսական անհրաժեշտության սարքավորումների նոր համակարգը հիմնովին կփոխի մատուցվող բժշկական ծառայությունների որակը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր