00:00:00

ԱԱՀ համակարգի բարեփոխումների նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել

18:08, 12 մայիս 2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ավելացված արժեքի հարկի համակարգի բարեփոխումների նպատակով աշխատանքային խումբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով` 1. Ավելացված արժեքի հարկի համակարգի բարեփոխումների նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: 2. Ընդունել ի գիտություն, որ աշխատանքային խմբի քննարկումներին աշխատանքային խմբի ղեկավարի հրավերով կարող են մասնակցել նաև պետական մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև այլ անձինք»,- ասված է որոշման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր