00:00:00

Հակառակորդն այս պահին աշխատանքներ է իրականացնում իր վերահսկողության տակ անցած տարածքներում. Գեղարքունիքի մարզպետարան

17:43, 12 մայիս 2021

Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Գեղարքունիքի մարզում թշնամու առաջխաղացման լուրը չի համապատասխանում իրականությանը Մայիսի 12-ին տարբեր լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց, թե իբր թշնամին Վարդենիսի տարածաշրջանի որոշ հատվածներում դիրքերն առաջ է բերել: Հայտնում ենք, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Հակառակորդն այս պահին աշխատանքներ է իրականացնում 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով իր վերահսկողության տակ անցած այն հատվածներում, որտեղ ամիսներ առաջ եղանակային պայմանների պատճառով չէր հասցրել դիրքավորվել: Հակառակորդի դիրքավորման ընթացքում ի հայտ եկած կասկածելի հատվածները ճշգրտվում են ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների կողմից: Վստահեցնում ենք, որ իրավիճակը լիովին վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից: Խնդրում և հորդորում ենք խոճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր