00:00:00

Սևան-Վարդենիս ավտոճանապարհին ՊՆ մեքենաներ են ուղևորվում դեպի Վարդենիս

15:52, 12 մայիս 2021

Սևան-Վարդենիս ավտոճանապարհին ՊՆ մեքենաներ են ուղևորվում դեպի Վարդենիս: Այս մասին հայտնում է Tert.am-ը: Նշենք՝ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ թշնամին երեկվանից դիրքերն առաջ է բերել նաև Վարդենիսում։ Նշենք նաև, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր՝ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր