00:00:00

2,5 տարում տնակներում ապրող որևէ ընտանիք բնակարան չի ստացել․ Արսեն Բաբայան

09:44, 12 մայիս 2021

Գյումրիում, որ մինչ օրս ամենաշատ տնակներ ունեցող քաղաքն է, անցած 2,5 տարիների ընթացքում տնակներում ապրող որևէ ընտանիք բնակարան չի ստացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ «Շուրջ 1000 ընտանիք Գյումրիում դեռ ապրում է տնակներում: Գյումրիում 1000 հատ 90քմ տարածքով բնակարան կառուցելը պետության համար կարժենար ընդամենը 65 միլիոն դոլար: Այդ 1000 բնակարան կառուցելը շուրջ 2000 Գյումրեցու համար կապահովեր առնվազն 1 տարվա աշխատանք: Հիշեցնեմ, որ միայն 2019-2020 թվականներին այս իշխանությունն ինքնապարգևատրվել է շուրջ 220 միլիոն դոլարով: Պետության հաշվին ձեր հարուստ ապրելը 1000 գյումրեցի ընտանիքի զրկեց արժանապատիվ ապրելու իրավունքից: Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչի չեմ ներելու ձեզ»,-գրել է Արսեն Բաբայանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր