00:00:00

«Իմ քայլում» դեռևս «իտոգի» չեն եկել և սպասում են, թե ինչ կհրահանգի Նիկոլ Փաշինյանը. «Հրապարակ»

09:19, 12 մայիս 2021 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ վերջերս ներքին քննարկում է ծավալվել «Իմ քայլում»՝ կարծիքները բաժանվել են։ Մի մասը հակված է Քոչարյանի ցանկացած քայլը, հայտարարությունը, նրա թիմի գործողությունները պահել խոշորացույցի տակ և «հակահարվածը» չուշացնել։ Իսկ ավելի ծանրակշիռ հատվածն այն կարծիքին է, որ այդպիսով ակամայից ուռճացնում են իրենց ախոյանին, պետք է որդեգրել, այսպես կոչված, անտարբերության մարտավարություն և Քոչարյանի դեմ պայքարը թողնել իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների և ֆեյքերի տիրույթում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, դեռևս «իտոգի» չեն եկել և սպասում են, թե ինչ կհրահանգի Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավից առաջ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր