00:00:00

Իմ առաքելությունը չեմ ավարտել․ Փաշինյանին էշով Իջևանից ճանապարհելու եմ Ադրբեջան․ Սևադա Ղուկասյանը թմրամիջոցի հայտնաբերման և հետագա քայլերի մասին

23:13, 11 մայիս 2021

«Սա 90-ականներից էլ հետ է, սա սովետի մեխանիզմների կիրառում է։  Էժան ձևի, էժան մոտեցումներով փորձում են գլխիս սարքեն։ Ես էլ շրջահայաց մարդ եմ, էդ ամեն ինչը շատ լավ հասկանում եմ։  էն մարդը, ով մի քիչ տրամաբանություն ունի, էն մարդը, ով մի քիչ գիտակից է՝ կհասկանա, որ դա քաղաքական պատվեր է, որը ոստիկանության միջոցով է իրականացվել»։ Այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասաց երեկ էշով Նիկոլ Փաշինյանին տանելու համար Աժ եկած Սեւադա Ղուկասյանը։ «Ես  գիտակցելով հանդերձ թե ուր եմ գնում, ի՞նչի եմ գնում, ի՞նչ նպատակ ունեմ, հաստատ մի հատ գրպաններս կմաքրեի։ Լավ առաջին փուլով խառն եմ եղել ասենք, բայց ոստիկանական բաժանմունքում ես կարողացել եմ ազատ տեղաշարժվել, նորանշանակ փոխոստիկանապետը իմ համագյուղացին է, միանգամից եկավ, մոտեցավ  անձամբ, որ հանկարծ մի բան նի տո չլինի, ինչի համար ես իրենից շատ գոհ ու շնորհակալ եմ»,- ասաց Ղուկասյանը, հավելելով, որ  ոստիկանական բաժանմունքում իր նկատմամբ նորմալ վերաբերմունքն են ցույց տվել, ինչն իր համար տպավորիչ է եղել։ «Ես զարմացել էի, ասում էի խի սենց բան էլ է լինում, բա էս մարդիկ խի են էսքան բողոքում ոստիկանության վերաբերմունքից, պահվածքից, մի այլ կարգի շատ լավ էին վերաբերվում ինձ։ Բաժնում ես մի քանի ժամ եմ մնացել»,- նշեց նա։ Ղուկասյանը հայտնեց, որ իրեն չեն խուզարկել, ինքն անձամբ է  գրպանները դատարկել։ Իրեն ոստիկանության բաժանմունք տանելը պայմանավորում է իշխանությունների հրահանգով։ «Ես ենթադրում եմ, որ սա իշխանություններն են արել, որ հասարակությանը ներկայացնեն, թե իբր ես էշին բերել եմ թմրամիջոցների ազդեցության տակ, կամ հոգեմետ դեղերի, որպեսզի հասարակությունը իմ արած քայլին այդ վերաբերմունքը տա, քանի որ ենթադրում եմ եթե ուզենային ինձ փակել գրպանիս պարունակությունը ավելին կդնեին, որ ինձ ձեռբակալեին։
Ես պատրաստ եմ նրան, որ վաղը մեր տուն գան խուզարկության ու ատոմային ռումբ գտնեն, կամ ասեն՝ Քենեդուն ես եմ սպանել, կամ Խաչատուր Աբովյանի տեղը գիտեմ»,- նշեց նա։ Այն հարցին թե որտե՞ղ է հիմա գտմնվում էշը, Սևադա Ղուկասյանը պատասխանեց՝ ապահով ձեռքերում է։ Գտնում է, որ  իր առաքելությունը դեռ չի ավարտել։ «Ես դա շատ կարևոր գործ եմ համարում, դա սուրբ պարտականություն է, որ ես գալու եմ նստացնեմ իրան էշի վրա ու ճանապարհեմ Իջևանի սահմանից՝ Ադրբեջան»,- եզրափակեց Սևադա Ղուկասյանը։ Նշենք, որ Սևադա Ղուկասյանը Աչաջուր համայնքից է, ավագանու անդամ։ Երեկ էշով եկել էր Երևան, իր խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին Իջևան տանելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր