Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընտրական ցիկլն այլևս անդառնալի է։ Հետպատերազմյան Հայաստանի և Արցախի (ավելի շուտ` Արցախի մնացուկների) ապագայի համար այս ընտրությունն ու առաջիկա ամիսներն ու տարիները ճակատագրական են լինելու։ Այս ընտրության և դրա արդյունքում ձևավորվելիք իշխանության որակն է որոշիչ լինելու, թե ինչ ապագա կունենա մեր հայրենիքը և հայ ժողովուրդն ընդհանրապես։
Հայաստանյան էլիտայի և էլեկտորալ ողջ հանրույթի համար պետք է թափանցիկ և հասկանալի լինեն հայկական պետության ապագայի մասին բոլոր քաղաքական հայտատուների տեսակետները։