00:00:00

Վարչապետի աշխատակազմը տեղյակ չէ՝ Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական ինքնաթիռը երբ ՝է վերջին անգամ տեխզննում անցել

20:12, 11 մայիս 2021

ՀՀ վարչապետի աշխատակազմը տեղակ չէ, թե Կառավարական թիվ մեկ ինքնաթիռը վերջին անգամ ե՞րբ է տեխնիկական զննում անցել, որի պատճառով աշխատանքային այցով Կազանում գտնվող ՀՀ պատվիրակությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անհարմար իրավիճակում էր հայտնվել։ Այդ հարցին պատասխանելու համար նրանք լրացուցիչ 30 օրյա ժամկետի կարիք ունեն։ Մարտի 30-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Կազանում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին սպասարկող ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել եւ նա Հայաստան է վերադարձել այլ ինքնաթիռով։ Մայիսի 4-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն, մասնավորապես աշխատակազմի ղեկավարին՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել, թե որն է եղել կառավարական ինքնաթիռի խափանման պատճառը, երբ է այն վերջին անգամ տեխնիկական զննում անցել։ Ինչ ինքնաթիռով է Հայաստանի պատվիրակությունը վերադարձել Հայաստան՝ ռուսական կողմն է մեծահոգաբար տրամադրել, թե վարձակալական հիմունքներով ինքնաթիռով է կազմակերպվել վերադարձը։ Հարցմամբ ցանկանում էինք նաև տեղեկանալ, թե մասնավոր ինքնաթիռի վարձակալությունը որքա՞ն է այն արժեցել և որքա՞ն գումար է անհրաժեշտ լինելու պետական ինքնաթիռի խափանումը կարգավորելու համար։ Մայիսի 11-ին միայն «Փաստինֆո»-ին աշխատակազմը գրավոր նամակով տեղեկացրեց, որ հարցերին պատասխանելու համար հավելյալ 30 օրվա անհրաժեշտություն կա։ «Ի պատասխան Ձեր էլեկտրոնային գրության` տեղեկացնում ենք, որ Ձեր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք: Ուստի, համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հոդված 9-ի 7-րդ մասի 3) կետի` հարցերի պատասխանները կտրամադրվեն 30-օրյա ժամկետում»,- նշված է պաշտոնական նամակում։ Սա եւս մեկ վկայությունն է՝ թե ինչ փնթի վիճակ է տիրում Փաշինյանի աշխատակազմում, որտեղ անգամ չգիտեն, թե ինչ հաճախականությամբ է թիվ մեկ ինքնաթիռը զննության ենթարկվում, եթե, իհարկե, բացառենք կոռուպցիոն դրսեւորումները կամ չարամիտ դիտավորությունը, որով Փաշինյանի աշխատակազմը՝ Արսեն Թորոսյանի գլխավորությամբ, փորձում է նրան դարձնել համաշխարհային ծաղրի առարկա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր